Եվրոպայի տարբեր քաղաքներում նոր ահաբեկչություններ են կանխվել

Եվրոպայի տարբեր քաղաքներում նոր ահաբեկչություններ են կանխվել

«Չարլի Հեբդոյի» խմբագրատան վրա կատարված ահաբեկչական հարձակումից հետո եվրոպական երկրներում իսլամիստ ծայրահեղականներին հայտնաբերելու լայնածավալ գործողություններ են իրականացվում:

Անցած գիշեր Ֆրանսիայի 5 քաղաքներում իրականացվել են  հակաահաբեկչական գործողություններ, ձերբակալվել է 12 մարդ: Նրանց կասկածում են ջիհադականներին զենքով եւ փոխադրամիջոցներով օգնելու մեջ: Ձերբակալությունները նոր էին ավարտվել, երբ եւս մեկ ահաբեկչության լուր ստացվեց Փարիզի մերձակայքում գտնվող Կոլոմբ քաղաքից: Զինված անձը փոստային բաժանմունքում պատանդ էր վերցրել երկու մարդու: Ահաբեկիչը ինքնակամ հանձնվել է, գերիները՝ անվնաս ազատվել:

Իսկ Բելգիայի ոստիկանությանը հաջողվել է կանխել փարիզյան դեպքերի կրկնությունը Վերվիե քաղաքում: Ծրագրված ահաբեկչության մասին նախօրոք ստացված տեղեկությունների հետքերով իրավապահները հատուկ գործողություն են իրականացրել, որի ժամանակ իսլամիստ ահաբեկիչներից 2-ը զոհվել են, մեկը՝ձերբակալվել:

Մանրամասները` տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում