Հայաստանն օգնության ձեռք է մեկնում Վրաստանին

Հայաստանն օգնության ձեռք է մեկնում Վրաստանին

Հայաստանը, նախագահի հրահանգով ու վարչապետի հանձնարարությամբ, օգնության ձեռք է մեկնում Վրաստանին. վառվում են Բորժոմիի անտառները: Հրդեհը մարելու հարցում հարևան պետություններին ուղղված Թբիլիսիի խնդրանքին արձագանքելով՝ Արտակարգ իրավիճակների մեր նախարարությունն, 57 հոգանոց անձնակազմով, փրկարար-շարասյուն է ուղարկել հարևան երկիր. 8 հրշեջ-տեխնիկա, մեկական փրկարար, նաև աղետների ժամանակ օգտագործվող բժշկական ու շարժական կառավարման կենտրոն-մեքենաներ: Բորժոմիում կրակի դեմ պայքարում է 300 հրշեջ ու Ներքին գործերի 500 աշխատակից: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում