ԱԱրևիկ Աբելյան

Շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմի կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԽ գրասենյակ

Շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմի կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԽ գրասենյակ

Տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել մեր ազգաբնակչության շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակը:

«Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն իրականացնում է իր առջև դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։

Պաշտպանության բանակն ուշադիր հետևում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, և շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:

Կրկին հորդորում ենք հանրությանը՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրատվությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում