ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանում արգելափակել են Instagram-ը

Ռուսաստանում արգելափակել են Instagram-ը

Ռուսաստանում Instagram սոցիալական ցանցի արգելափակումը սկսվել է երկուշաբթի, մարտի 14-ին Ուկրաինաում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության ֆոնին։ Այդ մասին հայտնում են Netblocks և Globalcheck ծառայությունները, ինչպես նաև սոցցանցի ռուս օգտատերերը՝ գրում է Deutsche Welle-ն։

Ռուսաստանի իշխանություններն Instagram-ն արգելափակելու մտադրության մասին հայտարարել էին դեռևս մարտի 11-ին՝ սոցցանցի ղեկավարության՝ Ուկրաինայում ռուս զինվորականների նկատմամբ բռնության կոչերի հրապարակումը թույլ տալու որոշման պատճառով։

«Մենք ժամանակավորապես թույլատրել ենք քաղաքական ինքնարտահայտման որոշ ձևեր, որոնք սովորական պայմաններում կհամարվեին բռնության հրահրման մեր սահմանած արգելքի խախտում»,- ասել է Meta-ի խոսնակ Էնդի Սթոունը:

Մարտի 11-ին Ռոսկոմնադզորը հայտարարեց մարտի 11-ից ամերիկյան Meta ընկերությանը պատկանող այս ռեսուրսն արգելափակելու մասին, որին պատկանում է նաև Facebook սոցիալական ցանցը։

Ավելի վաղ՝ մարտի 4-ին էլ, Ռոսկոմնադզորը հայտարարել էր Ռուսաստանում Facebook-ի, ինչպես նաև մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ Deutsche Welle-ի արգելափակման մասին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում