Մարտի 14-ից Instagram-ը Ռուսաստանում կդադարի գործելուց

Մարտի 14-ից  Instagram-ը Ռուսաստանում կդադարի գործելուց

Instagram սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հաստատել է, որ մարտի 14-ից Ռուսաստանում ցանցը կարգելափակվի։ Նրա խոսքով՝ 80 մլն ռուսաստանցի օգտատեր կզրկվի միմյանց և մնացած աշխարհի հետ կապից։

Նախօրեին «Ռոսկոմնադզորը» հայտարարել էր Instagram սոցիալական ցանցի հասանելիությունը սահմանափակելու մասին։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ նման որոշում է կայացվել ռուսների, այդ թվում՝ զինվորականների նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կոչերի պատճառով։

Ավելի վաղ Meta ընկերությունը որոշում էր կայացրել ժամանակավորապես չարգելափակել ռուսների, այդ թվում՝ զինվորականների հանդեպ ազգային պատկանելության հատկանիշով բռնության կոչերը Facebook և Instagram հարթակներում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում