«ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը 3-րդ անգամ կուղևորվի Խոսրովի արգելոց

«ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը 3-րդ անգամ կուղևորվի Խոսրովի արգելոց

Հայաստան ժամանած ռուսական «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռն այսօր ավելի վաղ իրականացրել էր առաջին թռիչքը։ Պլանավորված երկրորդ թռիչքն էլ է կայացել և հիմա ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ վերալիցքավորվելուց հետո ինքնաթիռը 3-րդ անգամ կուղևորվի Խոսրովի արգելանոցում բռնկված հրդեհի վայր: Դրանից հետո նաև պարզ կլինի չորրորդ թռիչքի անհրաժեշտությունը կա, թե ոչ:

Անտառում կրակի 5 օջախից 2-ը դեռ վառվում է: Երեկոյան ուժգնացող քամին ամեն րոպե կարող է բորբոքել հրդեհը: Մարած թվացող մոխրակույտը ցանկացած պահի կարող է նորից բռնկվել:

«Օրակարգ»-ի նկարահանող խումբն անընդհատ դեպքի վայրում է: Նոր մանրամասներ՝ «Օրակարգ»-ի թողարկումներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում