ԼԼիլիթ Սեդրակյան

Արշալույս գյուղի բնակչին ծանր վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան

Արշալույս գյուղի բնակչին ծանր վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արշալույս գյուղի 33-ամյա բնակչին դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 26-ամյա երիտասարդն անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով 2021թ. օգոստոսի 13-ին` ժամը 22:50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղ տանող ավտոճանապարհին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հանդիպել է հիշյալ 33-ամյա տղամարդուն և նրա ընկերներին:

Խոսակցության ընթացքում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 26-ամյա երիտասարդն իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով հարվածել է Արշալույս գյուղի 33-ամյա բնակչի որովայնի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում