ՎՎարդուհի Հարությունյան

Կանանց ԵՎՐՈ Մ-17 առաջնության որակավորման փուլի հանդիպումները կկայանան Հայաստանում

Կանանց ԵՎՐՈ Մ-17 առաջնության որակավորման փուլի հանդիպումները կկայանան Հայաստանում

2022 թվականի մարտին կմեկնարկեն ՈՒԵՖԱ կանանց Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության 2021/2022 որակավորման փուլի B լիգայի խմբային փուլերի հանդիպումները։ 

B լիգայի երկրորդ խմբի հանդիպումները կկայանան մարտի 15-21-ը՝ Հայաստանում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: 

Հիշեցնենք, որ այս խմբում կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը կմրցի Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի հասակակիցների հետ։ 

B լիգայի երկրորդ խմբի հանդիպումների խաղացանկ

Ուելս-Հայաստան՝ մարտի 15, ժամը 12։30, Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտ
Լատվիա-Թուրքիա՝ մարտի 15, ժամը 15։30, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Ուելս-Լատվիա՝ մարտի 18, ժամը 12։30, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Թուրքիա-Հայաստան՝ մարտի 18, ժամը 15։30, Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտ
Թուրքիա-Ուելս՝ մարտի 21, ժամը 15։30, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա
Հայաստան-Լատվիա՝ մարտի 21, ժամը 15։30, Արմավիրի «Քաղաքային» մարզադաշտ

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում