ՎՎարդուհի Հարությունյան

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Հարավային և Արևմտյան զինվորական օկրուգների ստորաբաժանումների հետքաշման մասին

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Հարավային և Արևմտյան զինվորական օկրուգների ստորաբաժանումների հետքաշման մասին

Ռուսաստանի զինված ուժերում շարունակվում են զորքերի և ուժերի օպերատիվ պատրաստության մասշտաբային միջոցառումները: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նրա խոսքով՝ միջոցառումներին մասնակցում են գրեթե բոլոր ռազմական օկրուգները, նավատորմը և օդուժը: Կոնաշենկովը հիշեցրել է, որ Բելառուսում Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման շրջանակներում անցկացվում է ռուս-բելառուսական համատեղ «Միութենական վճռականություն-2022» զորավարժությունը, որի ընթացքում մշակում են Միութենական պետության դեմ ագրեսիան հետ մղելու հարցերը։

«Համաշխարհային օվկիանոսի և ծովերի ակվատորիայի օպերատիվ-կարևոր շրջաններում, որոնք հարում են Ռուսաստանի տարածքին, անցկացվում են մի շարք ռազմածովային վարժանքներ, որոնցում ներգրավված են նավեր, սուզանավեր և ծովային ավիացիա»,- տեղեկացրել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Հարավային և Արևմտյան զինվորական օկրուգների ստորաբաժանումները, որոնք կատարել են իրենց առաջադրանքները, շուտով կսկսեն երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով տեղափոխվել իրենց մշտական տեղակայման վայրեր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում