ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանում պահակներ են նշանակվել Գանձակի դարպասները հսկելու համար

Վրաստանում պահակներ են նշանակվել Գանձակի դարպասները հսկելու համար

Գանձակի (Գյանջա) դարպասները, որոնք պահվում են Քութաիսիից ոչ հեռու գտնվող Գելաթի վանական համալիրում, արդեն չորս օր է հատուկ հսկողության տակ են։ Այդ մասին հայտնում է Kutaisi Post-ի տարածաշրջանային հրատարակությունը։ Լրագրողների փոխանցմամբ՝ վանքում տեղադրված են նաև տեսախցիկներ։

Գելաթիի բակում տեղադրվել է անվտանգության խցիկ և ըստ տեղեկությունների՝ նախաձեռնությունը պատկանում է Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը։ Վրաստանի մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը տվել է հետևյալ բացատրությունը.

«Վանական համալիրը, ինչպես շատ թանգարաններ, չուներ անհրաժեշտ պաշտպանություն, խնդիրն աստիճանաբար շտկվում է»։

Փետրվարի սկզբին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է վերադարձնել Գանձակի դարպասները, որոնք Վրաստանում պահվում են 12-րդ դարից: Նրա խոսքով՝ Բաքուն Թբիլիսիի հետ բանակցություններ է վարում այդ հարցի շուրջ։ «Բանակցությունները հեշտ չեն, դժվար են ընթանում: Մեր նպատակն է դրանք վերադարձնել Ադրբեջանին»։

Քարիմովի խոսքով՝ դարպասների ճակատագիրն Ադրբեջանը ներառել է Վրաստանի հետ միջկառավարական հանձնաժողովի օրակարգում։ Պաշտոնյան հայտնել է նաև, որ այդ հարցը բարձրացրել է 2021 թվականին Թբիլիսի կատարած այցի ժամանակ։

Գանձակի դարպասներն արհեստագործական արվեստի միջնադարյան հուշարձան են, որոնք պատրաստվել են 1063 թվականին՝ չուգունից և երկաթից, արտաքինից զարդարված են զարդանախշերով և նախշերով։ 1139 թվականին վրաց Դեմետրա I թագավորը ներխուժել է Գանձակ, այնուհետև քաղաքի դարպասները որպես մարտական ​​ավար տեղադրել Քութայիսիի Գելաթի վանքում։ Ներկայումս պահպանվել է դարպասի մեկ փեղկը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում