«Չարլի Հեբդոյի» նոր համարը լույս կտեսնի 3 մլն տպաքանակով

«Չարլի Հեբդոյի» նոր համարը լույս կտեսնի 3 մլն տպաքանակով

12 մարդու կյանք խլած ու մեծ հնչեղություն ստացած ահաբեկչական ակտից հետո ֆրանսիական «Չարլի Հեբդո» երգիծական պարբերականը շարունակում է աշխատանքը: Նոր համարի առաջին էջին է հայտնվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը՝ «Ես Չարլին եմ» գրառումով պաստառը ձեռքին:

Այս կարգախոսով բազմահազարանոց ցույցեր են անցկացվել Ֆրանսիայի ու աշխարհի այլ քաղաքներում: Պարբերականը սովորական 60 հազարի փոխարեն կթողարկվի 3 մլն տպաքանակով, այն լույս կտեսնի հունվարի 14-ին: Իսկ երկրում վերջին հրաժեշտն են տվել ահաբեկչության տասներկու զոհերին։ Արարողությանը մասնակցել է նաեւ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում