ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանի ընդդիմադիր պատգամավորն արտգործնախարարին հրավիրել է օրենսդիր մարմին

Վրաստանի ընդդիմադիր պատգամավորն արտգործնախարարին հրավիրել է օրենսդիր մարմին

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Ազգային շարժում. ուժը միասնության մեջ է» խմբակցությունն արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիին հրավիրել է օրենսդիր մարմին՝ մասնակցելու արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաջորդ նիստին: Այդ մասին հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Թինա Բոկուչավան, գրում է Aliq.ge-ն։

Պատգամավորի խոսքով՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակը տարածաշրջանում նոր իրողություն է ստեղծում, և դա մեծ շանս է, որը պետք է օգտագործի Վրաստանը: Մինչդեռ, նկատվում է Վրաստանի կառավարության լիակատար անգործությունը։

Ըստ Բոկուչավայի՝ իրենք պահանջում են, որ Զալկալիանին ներկայանա հանձնաժողովի նիստին՝ նախևառաջ քննարկելու Վրաստանի հյուսիսի, Բալթիկ և Սև ծովերի միջև համագործակցության նոր ձևաչափին միանալու հեռանկարը:

«Ինչպես հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը, սա տարածաշրջանում զարգացման և անվտանգության նոր գոտի ստեղծելու փորձ է, և Վրաստանը պետք է կարողանա օգտագործել այս հնարավորությունը։ Սա ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն այլընտրանք չէ, բայց ինչպես Ուկրաինայի ԱԳՆ-ն է բացատրել, հնարավորություն է տալիս հասնելու անվտանգության և բարգավաճման՝ նույնիսկ մինչև ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելը»,- ասել է պատգամավորը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում