ՎՎարդուհի Հարությունյան

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է, որ պայմանագիր է ստորագրել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ 

 

«Անչափ ուրախ եմ «Ալաշկերտը» համալրելու կապակցությամբ: Այս թիմով և մարզչական կազմով կարող ենք պայքարել ամենալուրջ նպատակների իրագործման համար: Խոստանում եմ, որ շատ շուտով երկրպագուները կտեսնեն իսկական Ալեքսանդր Կարապետյանին: Ամեն օր մարզումերին քրտնաջան աշխատում եմ այդ ուղղությամբ»,- նշել է փորձառու ռմբարկուն:

 

Ալեքսանդր Կարապետյանը 6 գոլ է խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 25 խաղերում: «Ալաշկերտի» նորեկը հանդես է եկել Գերմանիան և Լյուքսեմբուրգը ներկայացնող մի շարք ակումբներում, ռուսական «Սոչիում» և «Տամբովում», երևանյան «Արարատ-Արմենիայում» և «Նոայում»:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում