Ամերիկյան հատուկ ջոկատայինները սիրիական Իդլիբում իսլամական ծայրահեղականների դեմ իրականացրել են վերջին երկու տարվա ընթացքում ամենալուրջ գործողությունը։ Սպանվել է Իսլամական պետության առաջնորդը, գրում է BBC-ին:
«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշեմի ալ-Քուրեյշին պայթեցրել է իրեն և ընտանիքի անդամներին՝ վեց երեխային և չորս կնոջը, երբ ամերիկյան հատուկ ջոկատայինները հարձակվել են Սիրիայում նրա տան վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Ալ-Քուրեյշին «Իսլամական պետության» խալիֆ էր հռչակվել 2019 թվականի աշնանը՝ Աբուբաքր ալ-Բաղդադիի մահից անմիջապես հետո, ում նույնպես ամերիկացիներն են սպանել:
Ընդհանուր առմամբ, Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Իդլիբ նահանգի Աթեմ քաղաքի վրա հարձակման ժամանակ, նախնական տվյալներով, զոհվել է 13 մարդ։










