ԼԼարա Մանուկյան

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Ծովինարի դպրոցներ, ծանոթացել դասընթացների կազմակերպմանը

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Ծովինարի դպրոցներ, ծանոթացել դասընթացների կազմակերպմանը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Ծովինարի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ և տարրական դպրոցներ: Մարզպետին ուղեկցել են մարզպետի օգնական Ջանիկ Բազեյանը և մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը:

 

Մարզպետը շրջայց է կատարել դպրոցների դասասենյակներում, ծանոթացել դասընթացների կազմակերպմանը: Կարեն Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել դասարաններում սենյակային նորմալ ջերմաստիճան ապահովելու համար, հետաքրքրվել աշակերտների հաճախումներով, բացակայությունների պատճառներով և հորդորել խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները:

 

Շրջայցի ընթացքում մարզպետը ծանոթացել է ճաշարաններում տարրական դասարանների աշակերտների համար սննդի կազմակերպման ընթացքին, հանձնարարել դրանք իրականացնել բացառապես պահանջվող չափորոշիչներին համապատասխան:

 

Կարեն Սարգսյանը հանդիպել է դպրոցների մանկավարժական կոլեկտիվների հետ, լսել նրանց բարձրացրած խնդիրները: Մարզպետը խոստացել է հնարավորության սահմաններում աջակցություն ցուցաբերել, որպեսզի բարձրաձայնած խնդիրները լուծում ստանան:

 

Ծովինարի դպրոցներում կատարած շրջայցի ընթացքում Կարեն Սարգսյանը տնօրեններին առաջարկել է առկա դպրոցական խնդիրների վերաբերյալ համապատասխան հաշվարկներ իրականացնել և ներկայացնել մարզպետարան՝ դրանք ներդրումային տարբեր ծրագրերում ներառելու համար:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում