ՎՎարդուհի Հարությունյան

Վրաստանում չեղարկվում է «COVID-անձնագրերի» համակարգը

Վրաստանում չեղարկվում է «COVID-անձնագրերի» համակարգը

Վրաստանի իշխանությունները չեղարկում են  «COVID-անձնագրերի» համակարգը, որոնք անհրաժեշտ էին հանրային վայրեր այցելելու համար: Այս մասին հայտնել է կորոնավիրուսի հարցերով համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գեորգի Ղիբրաձեն:

Նրա խոսքով՝ որոշումը  պայմանավորված է «Օմիկրոն» շտամի արագ տարածմամբ, վիրուսի թույլ ընթացքով, ինչպես նաև համաշխարհային պրակտիկայով։

Ղիբրաձեն հայտնել է, որ, թեև երկրի ներսում «կանաչ անձնագրերը» պարտադիր չեն լինի, արտերկիր մեկնելու դեպքում դրանք դեռևս պետք կգան: Վերջինիս խոսքով՝ չնայած վարակակիրների աճող թվին՝ իրավիճակը լիովին կառավարելի է: Հիվանդանոցային հատվածի վրա ճնշումն էապես չի ավելանում, քանի որ հիվանդների մեծ մասը բուժում է ստանում տնային պայմաններում, և նրանց առողջական վիճակը վերահսկում են ընտանեկան բժիշկները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում