ՄՄարիամ Մխիթարյան

Ասիայում Լուսնային նոր տարին համեստ կնշվի «Օմիկրոնի» պատճառով

Ասիայում Լուսնային նոր տարին համեստ կնշվի «Օմիկրոնի» պատճառով

Ասիական երկրների բնակիչները պատրաստվում են Լուսնային նոր տարուն, որն այս անգամ էլ շատ երկրներում համեստ կնշվի՝ COVID-19 «Օմիկրոն» շտամի տարածման պատճառով՝ հաղորդել է Associated Press-ը:

Չինաստանում Լուսնային նոր տարին համարվում է տարվա ամենակարևոր տոնը, և այս անգամ այն ​​կնշվի փետրվարի 1-ին։ Գալիք յուրաքանչյուր նոր տարի կոչվում է չինական կենդանակերպի 12 նշաններից մեկի անունով: Այս անգամ Ցուլի անցնող տարվան կփոխարինի Վագրի տարին, և շատ չինացիներ հուսով են, որ կորոնավիրուսի համաճարակն այս տարի կնահանջի, քանի որ վագրին են վերագրում այն ուժերը, որոնք կօգնեն աշխարհին հաղթել COVID-19-ին։

Երրորդ անգամ Լուսնային նոր տարին անցկացվում է COVID-19-ի համաճարակի պայմաններում։ Այս տարի էլ աշխարհը կորոնավիրուսի հերթական ալիքի մեջ է, այս անգամ տարածվում է օմիկրոն շտամը, որն ավելի վարակիչ է և մարդուց մարդուն ավելի արագ է տարածվում, քան նախորդ շտամները։

Այս տարի էլ նոր տարին ավելի զուսպ կնշվի, լայնածավալ միջոցառումներ չեն լինի: Թաիլանդում, օրինակ, չեղյալ են հայտարարվել հրավառությունները, Սինգապուրում մարդիկ կարող են օրական հյուրընկալել մինչև հինգ հոգու:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում