ՄՄարիամ Մխիթարյան

Նավերի բախում Նիդերլանդների ափերի մոտ

Նավերի բախում Նիդերլանդների ափերի մոտ

Նիդերլանդների առափնյա պահպանությունը փրկարար նավակներ և ուղղաթիռներ է ուղարկել 18 մարդու փրկելու համար: Մալթայում գրանցված Julietta D բեռնատար նավը, որն ուղևորվել է Գերմանիայից Ամստերդամ, բախվել է նավթ ու քիմիական նյութեր տեղափոխող լցանավին՝ հայտնել է Reuters գործակալությունը։

Julietta D նավը կորցրել է կառավարումը և սկսել է սուզվել: Ըստ տեղեկությունների՝ Նիդերլանդների առափնյա պահպանությունը զբաղված է անձնակազմի 18 անդամի տարհանման աշխատանքով։ Փրկարարական աշխատանքներին խոչընդոտում է «Կորի» փոթորիկը, որի պատճառով Հյուսիսային ծովում քամու արագությունը հասնում է մինչև 120 կմ/ժ արագությամբ:

Լցանավի վրա իրավիճակը կայուն է։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում