ՄՄարիամ Մխիթարյան

Իրանում անհայտ անձը զինված հարձակում է իրականացրել ԻՀՊԿ-ի օբյեկտի վրա

Իրանում անհայտ անձը զինված հարձակում է իրականացրել ԻՀՊԿ-ի օբյեկտի վրա

Զինված հարձակում է կատարվել Իրանի հարավարևելյան Սերավան քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածաշրջանային մամուլի ծառայության շենքի վրա: Այդ մասին հայտնել է ISNA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ շենքում գտնվող սպաները վճռական հակահարված են տվել հարձակվողին։ Զինված տղամարդը սպանվել է, տեղի խաղաղ բնակիչներից մեկը՝ վիրավորվել։

Սերավան քաղաքը գտնվում է Սիստան և Բելուջիստան նահանգում, որն Իրանի լարվածության օջախներից է։ Այն սահմանակից է Պակիստանին ու Աֆղանստանին, և արտասահմանից թմրանյութերի ապօրինի շրջանառության մեծ մասը, ինչպես նաև վառելիքի և այլ ապրանքների մաքսանենգության զգալի մասը կատարվում է հենց այդ տարածքում։ Բացի դրանից՝ այստեղ գործում են մի շարք անջատողական ու իսլամիստական ​​խմբավորումներ։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում