ՄՄարիամ Մխիթարյան

Թբիլիսի-Երևան չվերթ իրականացնող Myway-ը հնարավոր է դադարեցնի գործունեությունը

Թբիլիսի-Երևան չվերթ իրականացնող Myway-ը հնարավոր է դադարեցնի գործունեությունը

Վրաստանի կառավարությունը կարող է Myway Airlines ավիաընկերությանը զրկել կոմերցիոն թռիչքներ կատարելու լիցենզիայից, գրում է Aliq.ge-ն։

2021 թվականի հուլիսի 6-ից  Վրաստանի բյուջետային (low-cost) համարվող Myway Airlines-ը Georgian Airways-ին զուգահեռ կանոնավոր (շաբաթական 2 անգամ) չվերթեր էր իրականացնում Թբիլիսի-Երևան և հակառակ ուղղությամբ՝ առավել մատչելի գներով։

Հանրապետության Քաղավիացիան, սակայն, ավիաընկերությանը լիցենզիայից զրկելու գործընթաց է սկսել ընկերության բաժնետոմսերն օտարերկրյա քաղաքացուն վաճառելու պատճառաբանությամբ։ Ըստ գործակալության՝ ընկերության բաժնետոմսերի առնվազն 51%-ը պետք է պատկանի Վրաստանի քաղաքացուն։

Օրեր առաջ էլ սնանկ ճանաչվեց Թբիլիսի-Երևան, ինչպես նաև Բաթումի-Երևան և հակառակ ուղղություններով կանոնավոր չվերթեր իրականացնող Վրաստանի ազգային փոխադրող Georgian Airways ավիաընկերությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում