Փողերի լվացման և կոռուպցիայի կասկածով ձերբակալվել են Պերուի նախկին նախագահն ու նրա կինը

Փողերի լվացման և կոռուպցիայի կասկածով ձերբակալվել են Պերուի նախկին նախագահն ու նրա կինը

Պերուում փողերի լվացման և կոռուպցիայի կասկածով ձերբակալվել են երկրի նախկին նախագահ Օլյանտա Ումալան և նրա կինը: Նրանք հսկողության տակ կպահվեն մեկուկես տարի, մինչև հետաքննությունն ավարտվի: Այդ պահանջը ներկայացրել է մեղադրող կողմը, քանի որ, ինչպես պարզաբանել է դատախազը, պետության նախկին ղեկավարը կարող էր փախչել երկրից: Ումալային կասկածում են Վենեսուելայի և Բրազիլիայի ընկերություններից միլիոնավոր դոլարներ ստանալու համար, որոնք նա ծախսել է իր նախընտրական քարոզարշավի անցկացման վրա: Հիշեցնենք, որ 2 օր առաջ նույն մեղադրանքով ինն ու կես տարվա ազատազրկման էր դատապարտվել Բրազիլիայի նախկին նախագահ Լուլա դա Սիլվան:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում