ԱՄՆ կոնգրեսի դեմոկրատները առաջարկում են Թրամփի պաշտոնանկությունը

ԱՄՆ կոնգրեսի դեմոկրատները առաջարկում են Թրամփի պաշտոնանկությունը

ԱՄՆ կոնգրեսում դեմոկրատները նախագահ Թրամփի պաշտոնանկության առաջարկ են ներկայացրել: Թրամփը մեղադրվում է անցյալ տարվա նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ հետաքննությանը խոչընդոտելու համար: Վերջին օրերին այդ թեման նոր թափ հավաքեց, երբ լուրեր տարածվեցին, թե Թրամփի որդին փորձել է կոմպրոմատ պատվիրել նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ: Ըստ դեմոկրատների, դա մեկ անգամ ևս ապացուցում է, որ Թրամփի նախընտրական շտաբն աջակցություն է ստացել Ռուսաստանից: Սպիտակ տունը ծիծաղելի ու քաղաքական վատ խաղ է անվանել նախագահի պաշտոնանկության նախաձեռնությունը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում