ՄՄարի Կոստանյան

Հունվարի 17-22-ն ԱԱՏՄ-ն իրականացրել է 1333 ստուգայց, արձանագրել 36 խախտում

Հունվարի 17-22-ն ԱԱՏՄ-ն իրականացրել է 1333 ստուգայց, արձանագրել 36 խախտում

Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակվում են ամբողջ հանրապետությունում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում՝ հունվարի 17-22-ը, իրականացրել են ընդհանուր 1333 ստուգայց, արձանագրել՝ 36 խախտում։

 
Ըստ Տեսչական մարմնի տարածքային կենտրոնների, պատկերը հետևյալն է․

 

Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 1007 ստուգայց, 28 խախտում, 1 նախազգուշացում, 6 տուգանք,

Հարավային տարածքային կենտրոն՝ 78 ստուգայց, 2 տուգանք,

Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 79 ստուգաց, 8 խախտում, 1 նախազգուշացում, 1 տուգանք,

Արևմտյան տարածքային կենտրոն՝ 66 ստուգայց, 1 տուգանք,

Արևելյան տարածքային կենտրոն՝ 103 ստուգայց, 4 ՎԻՎ արձանագրություն, 1 նախազգուշացում, 4 տուգանք։

 

2022 թ. հունվարի 22-ի դրությամբ՝ Տեսչական մարմինն իրականացրել է ընդհանուր 3524 ստուգայց, արձանագրել 92 խախտում, նշանակել 5 նախազգուշացում և 68 տուգանք։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում