ՄՄարիամ Մխիթարյան

Գանայում պայթյունից մի ամբողջ գյուղ հողին է հավասարվել

Գանայում պայթյունից մի ամբողջ գյուղ հողին է հավասարվել

Պայթուցիկներով բեռնատարի պայթյունից գրեթե ամբողջությամբ ավերել է Գանայի մի ամբողջ գյուղ՝ հարյուրավոր տներ։ Մահացածներն առայժմ 17 են, սակայն փրկարարները շարունակում են աճյունների որոնումները։

Կենտրոնական Աֆրիկայի այս երկրի ոստիկանության տվյալներով՝ Գանայի հարավ-արևմուտքում՝ Ապիատե գյուղի մոտ, բեռնատարը ոսկու հանք պայթուցիկ նյութեր տեղափոխելիս բախվել է մոտոցիկլետին։ Հրդեհ է բռնկվել, դրան հաջորդել է պայթյուն, ինչն էլ հողին է հավասարեցրել Ապիատեն։

Գանայի արտակարգ իրավիճակների ծառայության խոսնակը Agence France-Presse-ին հայտնել է, որ պայթյունի գոտում գտնվում է մոտ 500 բնակելի տուն, որոնց մեծ մասն ամբողջությամբ ավերվել է:

Ըստ վերջին տեղեկությունների՝ վիրավորվել է մոտ 59 մարդ, նրանցից մի քանիսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում