ՄՄարիամ Մխիթարյան

Մեկնարկել են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները

Մեկնարկել են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի համատեղ զորավարժությունները

Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում ուրբաթ առավոտյան մեկնարկել են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերի «Ծովային անվտանգության գոտի» համատեղ ռազմածովային զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Նշվում է, որ իրանական կողմից զորավարժություններին մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի ստորաբաժանումները և իրանական բանակը։

Իրանի ծովակալ Մոստաֆա Թաջեդինին ընդգծել է, որ ռազմածովային զորավարժություններն անցկացվում են ցամաքում և ծովում անվտանգության ամրապնդման, ծովահենության և ծովային ահաբեկչության դեմ պայքարի ու տեղեկատվության փոխանակման նպատակով։

«Ըստ ծրագրի՝ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ստորաբաժանումները կիրականացնեն տարբեր մարտավարական վարժանքներ»,- ասել է ծովակալը:

Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նավատորմի երեք նավ է ժամանել իրանական Չաբահար նավահանգիստ՝ մասնակցելու Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժություններին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում