ՄՄարիամ Մխիթարյան

Բայկոնուրում առկա է ահաբեկչական հարձակումների սպառնալիք. Բայկոնուրի քաղաքապետ

Բայկոնուրում առկա է ահաբեկչական հարձակումների սպառնալիք. Բայկոնուրի քաղաքապետ

ТАСС-ը հաղորդում է, որ Ղազախստանի Բայկոնուր քաղաքի քաղաքապետը ահաբեկչական վտանգի բարձր «կապույտ» մակարդակը երկարաձգել է մինչև փետրվարի 3-ը՝ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին իրավապահ մարմինների հայտնած տեղեկությունների պատճառով` հայտնել են քաղաքային վարչությունից։

Վարչակազմը խորհուրդ է տվել քաղաքի բնակիչներին՝ ուշադրություն դարձնել տարօրինակ հագնված մարդկանց, լքված մեքենաներին ու կասկածելի առարկաներին և այդ մասին հայտնել իրավապահ մարմիններին։

Բացի դրանից՝ քաղաքային իշխանությունները կոչ են արել «ըմբռնումով և համբերությամբ վերաբերվել իրավապահ մարմինների ընդգծված ուշադրությանը»։

Ըստ լրատվական գործակալության՝ չորեքշաբթի Ղազախստանի իրավապահները լրացուցիչ ուժեր են ուղարկել Ալմաթիի կենտրոն՝ կարգուկանոնը պահպանելու համար։

Քաղաքային վարչակազմի շենքի և Աստանայի հրապարակի մոտ կան բազմաթիվ ոստիկանական մեքենաներ ու ավտոբուսներ, տրանսպորտային միջոցների և հետիոտների տեղաշարժն ամբողջությամբ արգելափակված է, փողոցների որոշ հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես փակվել է։

Մեկ օր առաջ Ալմաթիում անվտանգության ուժերի նման կուտակումներ չէին նկատվել։ Այսօր առավոտյան քաղաքի ոստիկանության վարչության մամուլի ծառայությունը հայտնել է, որ այդ քայլերն արվում են հակաահաբեկչական գործողության շրջանակում։ Ընդհանուր առմամբ քաղաքում իրադրությունը հանգիստ է։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում