ՎՎարդուհի Հարությունյան

Ինդոնեզիան մինչև 2024 թ. նոր մայրաքաղաք կունենա

Ինդոնեզիան մինչև 2024 թ. նոր մայրաքաղաք կունենա

Ինդոնեզիայի խորհրդարանը հավանություն է տվել մայրաքաղաքը Ճավա կղզուց Արևելյան Կալիմանտան կղզի տեղափոխելու օրինագծին՝ փոխանցում է ТАСС-ը: Հունվարի 17-ին Ինդոնեզիայի պետական զարգացման պլանավորման նախարարը հայտնել է, որ նոր մայրաքաղաքը կոչվելու է Նուսանտարա։

Նման որոշման պատճառը ներկայիս մայրաքաղաք Ջակարտայի և նրա 30 միլիոնանոց բնակչության հետ կապված խնդիրներն են։ Քաղաքն աստիճանաբար անցնում է ջրի տակ՝ տարեկան մոտ 15 սանտիմետր: Դա պայմանավորված է տարածքի ճահճային բնույթով և քաղաքով անցնող գետերի առատությամբ, որոնք լվանում են հողը։

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մայրաքաղաքը տեղափոխելու մտադրության մասին հայտարարել էր դեռ 2019 թ., սակայն նախագծի իրականացումը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Մայրաքաղաքի տեղափոխման նպատակով հատկացվել է շուրջ 32 մլրդ դոլար։ Մայրաքաղաքը Ջակարտայից Կալիմանտան կղզի տեղափոխելու գործընթացը կավարտվի մինչև 2024 թ.։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում