ՄՄարիամ Մխիթարյան

Մեծ Բրիտանիայի վարչապետին պաշտոնանկություն է սպառնում

Մեծ Բրիտանիայի վարչապետին պաշտոնանկություն է սպառնում

Մեծ թվով բրիտանացի պատգամավորներ վարչապետ Բորիս Ջոնսոնին կոչ են անում հրաժարական տալ Դաունինգ Սթրիթում կազմակերպած երեկույթի պատճառով՝ գրում է Euronews-ը: Ջոնսոնի կողմից ինքնամեկուսացման կանոնների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զեկույցը պետք է հրապարակվի այս շաբաթ: Կառավարության ղեկավարին քննադատում են ոչ միայն ընդդիմադիր պատգամավորները։ Ջոնսոնին պաշտոնից հեռանալու կոչեր են անում նաև շատ կուսակիցներ։

Այս հարցում պառակտում է առաջացել նաև ընտրողների շրջանում:

Չնայած Ջոնսոնի համար ծայրահեղ ծանր իրավիճակին՝ կառավարության անդամները նշում են, որ նա մտադիր չէ լքել պաշտոնը։ Վարչապետը, իր հերթին, հորդորել է սպասել անկախ հետաքննության արդյունքներին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում