ՄՄարիամ Մխիթարյան

Նովակ Ջոկովիչին վերադարձրել են Ավստրալիա մուտքի արտոնագիրը

Նովակ Ջոկովիչին վերադարձրել են Ավստրալիա մուտքի արտոնագիրը

Աշխարհի լավագույն թենիսիստ սերբ Նովակ Ջոկովիչը, որի ավստրալական վիզան անցյալ շաբաթ չեղարկվել էր այդ երկրի բաց առաջնություն ժամանելուց հետո՝ օդանավակայանում կորոնավիրուսի դեմ պատվաստում չունենալու պատճառով, շահել է Մելբուռնի դաշնային դատարանի դատը՝ գրում է Euronews-ը։

Հակառակ բազմաթիվ կանխատեսումների՝ դատարանը որոշել է, որ թենիսիստին չպետք է վտարեն Ավստրալիայից: Դատավոր Էնթոնի Քելլին, որը վարում էր գործը, Ավստրալիայի կառավարությանը նաև հանձնարարել է հոգալ թենիսիստի դատական ​​ծախսերը։

Ջոկովիչի սերբ և այլազգի երկրպագուները ցնծությամբ են ընդունել դատարանի որոշումը, որը, սակայն, կարող է վերջնական չլինել: Ավստրալիայի ներգաղթի նախարարությունը պահպանում է մարզիկի վիզան չեղյալ հայտարարելու իրավունքը։ Այս դեպքում աշխարհի ներկայիս առաջատար թենիսիստը և Ավստրալիայի բաց առաջնության իննակի չեմպիոնը կզրկվի նախորդ տարվա տիտղոսը պաշտպանելու հնարավորությունից։

Մինչև դատական նիստը թենիսիստը չորս օր անցկացրել է ներգաղթյալների համար նախատեսված հյուրանոցում, որը հայտնի է իր վատ պայմաններով:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայրենակցի նկատմամբ գործողություններն անվանել է «քաղաքական ահաբեկչություն» նրանց կողմից, ովքեր չեն կարող Ջոկովիչին հաղթել թենիսի կորտում:

Ավստրալիայի բաց առաջնությունը տեղի կունենա հունվարի 17-30-ը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում