Թուրքիան պատրաստ է ևս մեկ ռազմական գործողություն սկսել Սիրիայում

Թուրքիան պատրաստ է ևս մեկ ռազմական գործողություն սկսել Սիրիայում

Թուրքիան պատրաստ է ևս մեկ ռազմական գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում՝ «Իզվեստիա» պարբերականին հայտարարել է Թուրքիայի նախագահը: Էրդողանի խոսքով՝ Թուրքիան պատրաստ է Ռաքքա և Մանբիջ քաղաքները ներառել իր վերահսկողության գոտու մեջ՝ այնտեղ քրդական պետության ստեղծումը թույլ չտալու համար: «Այսօր Սիրիայում բացասական գործընթացներ են տեղի ունենում, և եթե մեր սահմաններին վտանգ սպառնա՝ մենք պատասխան հարված կհասցնենք, ինչպես «Եփրատի վահան» գործողության ժամանակ»,- ասել է Էրդողանը և սպառնացել. «Մենք շարունակելու ենք ճզմել նրանց գլուխը, ովքեր կհարձակվեն մեր վրա»: Էրդողանի այս հայտարարությունը խիստ մտահոգիչ են որակել Ռուաստանը և ԱՄՆ-ը: Մոսկվան հայտարարել է, որ ամեն ինչ կանի թուրք-քրդական պատերազմը կանխելու համար: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում