ՄՄարիամ Մխիթարյան

Փարավոնի մումիան «մերկացվել» է համակարգչային շերտագրության միջոցով

Փարավոնի մումիան «մերկացվել» է համակարգչային շերտագրության միջոցով

Հին եգիպտական ​​փարավոնի մումիֆիկացված մարմինն առաջին անգամ ուսումնասիրվել է համակարգչային շերտագրության միջոցով: Սա հնարավորություն է տվել ձեռք բերելու նախկինում անհայտ տեղեկություններ Ամենհոտեպ I-ի մասին, որը Եգիպտոսը կառավարել է Ք.ա. 1525-1504 թվականներին, տեսնել նրա դեմքն ու մարմինը, ձեռք չտալով դիմակին ու վիրակապերին, գրում է Euronews-ը:

Պարզվել է, որ փարավոնը թլպատված է եղել, սիրտը պահպանվել է, սակայն մարմնի վրա բացված հատվածից հեռացվել են այլ ներքին օրգաններ, որից հետո մարմինը լցվել կտորներով:

«Մենք իմացանք, որ նա մահացել է 35 տարեկանում։ Նրա հասակը մոտ 169 սմ էր, լավ ատամներ ուներ, մարմինը զարդարված էր կախազարդերով և ոսկե գոտիով։ Մենք գտանք ուղեղը գանգի ներսում, որը մինչ մումիֆիկացումը չէր հեռացվել, ինչը երբեք չի եղել այլ մումիաներում»,- ասել է Եգիպտոսի հնությունների նախկին նախարար Զահի Հավասը:

Հետազոտողները հույս ունեն, որ համակարգչային շերտագրությունը կօգնի ուսումնասիրելու նաև մյուս աճյունները և ավելին իմանալ անցյալի մարդկանց մասին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում