ՄՄարիամ Մխիթարյան

Վրաստանն առողջապահության նոր նախարար ունի

Վրաստանն առողջապահության նոր նախարար ունի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրամանով Զուրաբ Ազարաշվիլին նշանակվել է օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար, գրում է Aliq.ge-ն։

Վարչապետը բարձր է գնահատել Ազարաշվիլու գործունեությունը, որի անմիջական ղեկավարությամբ իրականացվել են մի շարք կարևոր նախագծեր, այդ թվում` վրացական ավիացիայի վերականգնումը և բազմաթիվ այլ ծրագրեր՝ կապված պաշտպանական ուժերի և ռազմարդյունաբերության հզորացման հետ։

Զուրաբ Ազարաշվիլին մինչ այս նշանակումը Վրաստանի պաշտպանության փոխնախարարն էր և «Դելտա» պետական ​​ռազմական գիտատեխնիկական կենտրոնի գլխավոր տնօրենը։

Վրաստանի առողջապահության նախկին նախարար Էկատերինե Տիկարաձեն հրաժարական էր տվել դեկտեմբերի 9-ին՝ ասելով, որ շարունակելու է աշխատել իշխող կուսակցության քաղխորհրդում՝ առողջապահության ոլորտում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում