ՄՄարիամ Մխիթարյան

Սիրիայի ՀՕՊ-ը չի պատասխանել իսրայելական ռազմաօդային ուժերին Լաթաքիա գրոհի ժամանակ

Սիրիայի ՀՕՊ-ը չի պատասխանել իսրայելական ռազմաօդային ուժերին Լաթաքիա գրոհի ժամանակ

Երեկ ուշ երեկոյան Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչներ չորս կառավարվող հրթիռներով խոցել են Լաթաքիա նավահանգստի թիրախները, հայտնել է SANA-ն:

Աղբյուրը նշել է, որ իսրայելական ագրեսիան տեղում հրդեհների բռնկման և զգալի նյութական վնասների պատճառ է դարձել: Ըստ ՍԱՆԱ-ի լրագրողի՝ Լաթաքիայում իսրայելական հարձակումը վնասներ է հասցրել նաև Ալ Նադա հիվանդանոցին և նավահանգստի հարակից որոշ շենքերի ու խանութների:

ՍԱՀ-ում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, ծովակալ Օլեգ Ժուրավլյովն էլ ասել է, որ սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը մարտական ​​գործողություններ չեն ձեռնարկել Լաթաքիա նավահանգստի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի գրոհը հետ մղելու համար: Սիրիական կողմը այդ քայլով կարող էր վնասել տարածքում վայրէջք կատարող Ռուսաստանի օդատիեզերական ուժերի տրանսպորտային ինքնաթիռը: Ըստ ռուսական կողմի՝ սիրիացի զինծառայողների շրջանում զոհեր չկան:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում