ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանում չեն բացառում մահապատժի վերականգնումը

Ռուսաստանում չեն բացառում մահապատժի վերականգնումը

Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը չի բացառել մահապատժի վերականգնման հնարավորությունը։ Նրա կարծիքով` 1996 թվականին մորատորիումի ներդրումով Ռուսաստանը զիջեց այն արժեքներին, որոնք բնորոշ չեն ազգային իրավական գիտակցությանը։ Միաժամանակ, սակայն, Զորկինը քիչ հավանական է համարել իրադարձությունների նման զարգացումը, գրում է kommersant-ը:

«Քանի դեռ կա դիտավորյալ սպանություն, մահապատժի կիրառման հարցը չի կարող ամբողջությամբ փակվել»,- ասել է Զորկինը։

Սահմանադրական դատարանի նախագահը հիշեցրել է, որ Ռուսաստանում մահապատիժը պաշտոնապես չի վերացվել, գործում է անժամկետ մորատորիումը։ Արգելք կարող է սահմանել միայն օրենսդիրը։

Ռուսաստանի և՛ քաղաքացիները, և՛ որոշ օրենսդիրներ հանդես են գալիս մահապատիժը ահաբեկիչների, մարդասպանների և մանկապիղծների նկատմամբ կիրառելու օգտին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում