Ուկրաինան սկսել է Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ների արտադրությունը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, հայտնում է Ermenihaber-ը:
«Մենք ընդլայնում ենք համագործակցությունը Թուրքիայի հետ։ Սկղբում Bayraktar-ներ մատակարարեցինք, այժմ Ուկրաինայում սկսել ենք դրանց արտադրությունը»,- նշել է Երմակը:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ Կիևն Արևմտյան գործընկերների աջակցությամբ այլ մեծածվալ նախագծեր էլ է իրականացնում, այդ թվում՝ Միացյալ Թագավորության հետ 2.2 մլրդ դոլարանոց և Ֆրանսիայի հետ 1.3 մլրդ եվրո արժողությամբ սպառազինության ձեռքբերման պայմանագրերը:










