ՎՎարդուհի Հարությունյան

Ստամբուլում ձերբակալել են «Իսլամական պետության» հետ կապված ահաբեկիչների. լրատվամիջոցներ

Ստամբուլում ձերբակալել են «Իսլամական պետության» հետ կապված ահաբեկիչների. լրատվամիջոցներ

Թուրքիայում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 20 օտարերկրյա ահաբեկիչների, որոնք կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, հայտնել է Milliyet թերթը։

Աղբյուրների փոխանցմամբ՝ կասկածյալները ահաբեկչություններ էին նախապատրաստել։

Նրանք ձերբակալվել են Ստամբուլի հինգ շրջաններում ոստիկանության իրականացրած հակաահաբեկչական գործողությունների ընթացքում: Առգրավվել են նաև քարոզչական բնույթի էլեկտրոնային նյութեր և ահաբեկչական գործողությունների կազմակերպման հետ կապված փաստաթղթեր: Ձերբակալվածների ազգությունը ճշտվում է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում