ՄՄարի Կոստանյան

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ

Դեկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի երրորդ պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների միության անդամների հետ: 

Հանդիպմանը քննարկվել է անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնման ու ճակատագրերի պարզման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Նախագահ Հարությունյանը հավաստիացրել է, որ իշխանությունները օգտագործում են բոլոր հնարավորությունները գերիների վերադարձը կազմակերպելու և անհետ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև լայն հանրությանը հուզող մի շարք այլ հարցեր: Նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ պատրաստ է հանդիպել բոլոր շահագրգիռ հասարակական ու քաղաքական կառույցների, հանրության տարբեր խմբերի հետ՝ պետության համար օրախնդիր հարցերը քննարկելու և լուծումներն ուղենշելու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում