ՄՄարիամ Մխիթարյան

Բելառուսը կքննարկի լեհ զինվորին փախստականի կարգավիճակ տալու հարցը

Բելառուսը կքննարկի լեհ զինվորին փախստականի կարգավիճակ տալու հարցը

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ընդունել է լեհ զինծառայող Էմիլ Չեչկոյի՝ փախստականի կարգավիճակ ստանալու դիմումը։

Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեն ուրբաթ հայտնել էր, որ լեհ զինծառայողը քաղաքական ապաստան է խնդրել Մինսկից։ Նշվել է, որ 1996 թվականին ծնված, Լեհաստանի զինված ուժերի զինծառայող Չեչկոյին բելառուս սահմանապահները հինգշաբթի կանգնեցրել են սահմանային գոտում՝ գրում է ТАСС -ը։

«Միգրացիոն ճգնաժամով պայմանավորված՝ Լեհաստանի քաղաքականության հետ անհամաձայնության և փախստականների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի պատճառով զինծառայողը քաղաքական ապաստան է խնդրել Բելառուսի Հանրապետությունից»,- հայտնում է Բելառուսի սահմանային ծառայությունը։

Բելառուսական հեռուստատեսության հետ հարցազրույցում Չեչկոն Լեհաստանի ուժայիններին մեղադրել է միգրանտների սիստեմատիկ սպանությունների, ինչպես նաև երկու կամավորի սպանության համար։ Նա կարծում է, որ Կարմիր խաչը պետք է հետաքննի իրավիճակը Բելառուսին սահմանակից լեհական տարածքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում