ՄՄարիամ Մխիթարյան

Союз МС-20 տիեզերանավի ճապոնացի ուղևորները բարեհաջող վերադարձել են Երկիր

Союз МС-20 տիեզերանավի ճապոնացի ուղևորները բարեհաջող վերադարձել են Երկիր

Союз МС-20 տիեզերանավի վայրէջքի սարքը ճապոնացի զբոսաշրջիկներ Յուսակու Մաեձավայի և Յոզո Հիրանոյի, ինչպես նաև ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինի հետ վայրէջք է կատարել Ղազախստանի տափաստանում՝ Ժեզկազգան քաղաքից 148 կիլոմետր հեռավորության վրա՝ գրում է DW-ն։

Роскосмос-ի փոխանցմամբ՝ որոնողափրկարարական ծառայության աշխատակիցները սարքից դուրս են բերել ողջ անձնակազմին։ Տիեզերական զբոսաշրջիկները և Միսուրկինն իրենց լավ են զգում:

Союз МС-20 տիեզերանավը Միջազգային տիեզերակայան էր մեկնել  դեկտեմբերի 8-ին: Յուսակու Մաեձավան ճապոնացի ձեռնարկատեր է, Zozo Inc.-ի հիմնադիրը: Ճապոնիայի ամենահարուստ մարդկանց վարկանիշում նա զբաղեցնում է 14-րդ տեղը։ Յոզո Հիրանոն Space Today-ի պրոդյուսեր է: Տիեզերակայանում Հիրանոն պատասխանատու էր Մաեձավայի թռիչքի լուսաբանման համար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում