ԳԳոհար Սարգսյան

Երկու կառույցների համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Արցախի ԱԱԾ տնօրենը շնորհավորել է ՀՀ ԱԱԾ ծառայողների մասնագիտական տոնի առթիվ

Երկու կառույցների համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Արցախի ԱԱԾ տնօրենը շնորհավորել է ՀՀ ԱԱԾ ծառայողների մասնագիտական տոնի առթիվ

Արցախի ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԱԾ ծառայողների մասնագիտական տոնի առթիվ:

 
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, հարգարժան Արմեն Վաղարշակի Աբազյան,
 
ԱՀ ԱԱԾ անձնակազմի ու անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և ՀՀ ԱԱԾ ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ։ Երկու կառույցների համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, և փոխգործակցության խորացումն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի։
 
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մշտապես զգացել է ՀՀ ԱԱԾ-ի աջակցությունը։ Հարգելի գործընկերներ, մաղթում եմ Ձեզ հաջողություն, ամենայն բարիք և խաղաղություն Ձեր ընտանիքներին»,- նշված է ուղերձում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում