ՄՄարիամ Մխիթարյան

Չիլիում Պինոչետի այրու մահվան լուրը զգացմունքների փոթորիկ է առաջացրել

Չիլիում Պինոչետի այրու մահվան լուրը զգացմունքների փոթորիկ է առաջացրել

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում տոնական տրամադրություն է. երգ, պար, շամպայն: Ուրախության պատճառը բռնապետ Ավգուստո Պինոչետի այրու մահվան լուրն է։ Լյուսիա Իրիարտը մահացել է 99 տարեկանում։ Վերջին տարիներին նա թոքերի հետ կապված խնդիրներ ուներ՝ գրում է Euronews-ը։

Լյուսիա Իրիարտը հայտնի էր ուժեղ և տիրակալ բնավորությամբ։ Ենթադրվում է, որ նա մեծ ազդեցություն է ունեցել սոցիալիստ նախագահ Սալվադոր Ալյենդեի դեմ պետական ​​հեղաշրջում իրականացնելու՝ Պինոչետի որոշման վրա:

Բռնապետ Պինոչետը Չիլին ղեկավարել է 1973-1990 թվականներին և այդ տարիներին ավելի քան երեք հազար քաղաքացի է սպանվել կամ անհետ կորել, քառասուն հազարից ավելի մարդ էլ ենթարկվել է խոշտանգումների։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում