ՄՄարիամ Մխիթարյան

Նյու Յորքի իշխանությունը պատրաստվում է Մանհեթենը փրկել հնարավոր խորտակումից

Նյու Յորքի իշխանությունը պատրաստվում է Մանհեթենը փրկել հնարավոր խորտակումից

ԱՄՆ ամենամեծ քաղաքը պատրաստվում է գալիք բնական աղետներին, որոնք կարող են ավերիչ լինել: Նյու Յորքում նախագիծ է իրականացվում, որը կապահովի մեգապոլիսի դիմակայունությունը կլիմայի փոփոխությանը: Այն կօգնի քաղաքին խուսափել անցյալի սխալներից, որոնք հանգեցրել են կատակլիզմների և կանխել նորերը: Այս մասին հայտնում է Euronews-ը։

Նյու Յորքի իշխանություններն ընդունել են 20 միլիարդ դոլար արժողությամբ կլիմայի դիմակայունության ծրագիր՝ փորձելով կանխել ապագա փոթորիկներն ու ջրհեղեղները: Այդ նախագծերից մեկը Մանհեթենը՝ իր 110,000 բնակիչով, գլոբալ տաքացման հետևանքներից պաշտպանելն է: Կլիմայական տատանումների պատճառով ծովի մակարդակը կարող է կտրուկ բարձրանալ, ինչի հետևանքով կղզին ավելի շուտ կհայտնվի ջրի տակ, քան Նյու Յորքի մնացած մասը: Քաղաքի միայն այդ հատվածը փրկելն իշխանությանը կարժենա 1,45 միլիարդ դոլար:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում