ԱԱրսեն Մկրտչյան

ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը մասնակցել է Ինտերնետ կառավարման 16-րդ համաժողովին

ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը մասնակցել է Ինտերնետ կառավարման 16-րդ համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը Լեհաստանի Կատովիցե քաղաքում մասնակցել է Միավորված Ազգերի Կազմակերպության Ինտերնետ կառավարման 16-րդ համաժողովին։

Համաժողովի շրջանակներում նախարարի տեղակալը մասնակցել է մի շարք քննարկումների, որոնք վերաբերել են համավարակով պայմանավորված՝ տնտեսության թվայնացման միտումներին, ստարտափ էկոհամակարգերի զարգացմանը, «խելացի քաղաքների» ձևավորման անհրաժեշտությանը, արհեստական բանականության դերին և նշանակությանը։  

Այցի ընթացքում Դավիթ Սահակյանն աշխատանքային հանդիպում-քննարկումներ է ունեցել ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների և առաջատար ընկերությունների ղեկավարների, մասնավորապես Լեհաստանի վարչապետի եվրոպական թվայնացման քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Լեհաստանի պետական վենչուրային ներդրումային հիմնադրամի տնօրեն Կրիստոֆ Շուբերտի, Լեհաստանի վարչապետի աշխատակազմի թվային քաղաքականության վարչության թվային միասնական շուկային բաժնի պետ Աննա Միխալովսկայի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են փոխգործակցության մի շարք հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, տեխնոլոգիական կրթության, ստարտափ էկոհամակարգի և այլ ուղղություններով։

Ինտերնետ կառավարման համաժողովին Հայաստանը ներկայացրել են նաև Ինտերնետ կառավարման խորհրդի անդամներ Լիաննա Գալստյանը և Քրիստինա Հակոբյանը։ 

Ինտերնետ կառավարման հերթական՝ 16-րդ համաժողովն անցկացվել է «Միացյալ ինտերնետ» ընդհանուր խորագրի ներքո։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում