ՄՄարի Կոստանյան

Վայքի բաժնի ծառայողներն ապօրինի զինամթերք են առգրավել

Վայքի բաժնի ծառայողներն ապօրինի զինամթերք են առգրավել

Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի պահվող զենք-զինամթերք է առգրավվել։ Բաժնի քրեական հետախույզները ժամը 4-ի սահմաններում Վայք քաղաքի ավտոկայանի տարածքից, «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել երկու տղամարդու, որոնցից մեկը` Վեդիի, մյուսը Երևանի բնակիչ էր:

Վեդիի 47-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի փամփուշտ, իսկ մեքենայի զննությամբ` պահեստատուփ՝ լիցքավորված նույն տրամաչափի 30 փամփուշտով: Իրավապահները մեքենայից հայտնաբերել են նաև 5,45 մմ տրամաչափի 66 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում