ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ում պտտահողմն ավերել է Amazon-ի պահեստը. կան տասնյակ զոհեր

ԱՄՆ-ում պտտահողմն ավերել է Amazon-ի պահեստը. կան տասնյակ զոհեր

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ-ի արևելքում տոռնադոյի հետևանքով մասամբ փլուզվել է Իլինոյս նահանգում Amazon ընկերության պահեստը, տասնյակ մարդիկ փլատակների տակ են:

Արկանզաս նահանգի ծերանոցում փլուզման հետևանքով երկու մարդ է զոհվել, հինգը տուժել են: Թեննեսի նահանգում զոհվել է երեք մարդ: Կենտուկի նահանգում զոհերի թիվը գերազանցում է 50-ը: Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրը նշել է, որ նահանգում հայտարարվել է արտակարգ իրավիճակ: Տարերային աղետի հետևանքների դեմ պայքարին ներգրավվել են Կենտուկիի ազգային գվարդիան և նահանգային ոստիկանությունը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Արկանզաս, Կենտուկի և Իլինոյս և այլն նահանգների մի շարք շրջաններում պտտահողմի մասին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում