ՄՄարիամ Մխիթարյան

Օսլոյում տեղի է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը

Օսլոյում տեղի է ունեցել Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը

Չնայած Նորվեգիայում COVID-19-ի բազմաթիվ դեպքերին՝ Օսլոյի քաղաքապետարանում տեղի է ունեցել անցնող տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը: Սանիտարական սահմանափակումների պատճառով հյուրերն ավելի քիչ էին, քան սպասվում էր՝ գրում է Euronews-ը։

Բարձր մրցանակը կիսել են «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը և ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսան՝ «խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված ջանքերի համար, որը ժողովրդավարության և կայուն խաղաղության նախապայման է»: Մուրատովն ու Ռեսան հանդես են եկել ավանդական Նոբելյան ելույթներով։

Մուրատովը կոչ է արել ստեղծել խոշտանգումների դեմ միջազգային տրիբունալ, որը կհետաքննի տարբեր երկրներում խոշտանգումների դեպքերը և մեղավորներին պատասխանատվության կենթարկի: Նրա կոչով արարողության ներկաները լռությամբ հարգել են աշխարհի տարբեր երկրներում զոհված՝ լրատվամիջոցների աշխատակիցների հիշատակը։

Երեկոյան Օսլոյում նախատեսված է ջահերով երթ, որը կսկսվի Նորվեգիայի մայրաքաղաքի կենտրոնական կայարանից և կավարտվի Grand Hotel-ի դիմաց։ Հյուրանոցի պատշգամբից երթի մասնակիցներին կդիմավորեն դափնեկիրները։ Կլինի նաև ընթրիք, որին Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն հրավիրել է ավելի քան 200 հյուրի: Սովորաբար նման հավաքների ժամանակ դափնեկիրները նստում են թագավորական ընտանիքի և Նորվեգիայի վարչապետի հետ։

Օսլոյում տեղի ունեցած արարողությանը ներկա է եղել նաև անցյալ տարվա դափնեկիրը՝ Պարենի համաշխարհային ծրագիրը, որը ներկայացնում էր դրա գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին։

Ստոկհոլմում, սակայն, դեկտեմբերի 10-ին կայանալիք Նոբելյան բանկետը, որին հրավիրվում է մոտ 1300 հյուր, այս տարի, ինչպես 2020-ին, չի կայանա։

Մյուս ոլորտների դափնեկիրները, որոնց սովորաբար պարգևատրում են Շվեդիայում, այս անգամ պատվոգրերն ու մեդալները ստացել են իրենց երկրներում թագավորության դեսպանատներում: Իսկ Նոբելյան ելույթները կարդացվել են առցանց։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում