ՄՄարիամ Մխիթարյան

Լրատվամիջոցները պարզել են, թե ինչ է արել Մերկելը թոշակի անցնելու առաջին օրը

Լրատվամիջոցները պարզել են, թե ինչ է արել Մերկելը թոշակի անցնելու առաջին օրը

Նույնիսկ պաշտոնանկությունից հետո էլ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է: Գերմանացիներին հետաքրքրել է, թե նա ինչպես է անցկացրել իր առաջին ոչ պաշտոնական օրը:

Bild պարբերականը պարզել է, որ, սովորության համաձայն, Մերկելը տնից դուրս է եկել առավոտյան 8:20-ին, բայց կառավարության շենքի փոխարեն գնացել է իր գրասենյակ: Մինչդեռ նախկին կանցլերը ավելի վաղ հայտարարել էր, թե մտադիր է պաշտոնանկությունից հետո «լավ քնել» ու առավոտյան շուտ չարթնանալ: Երեկոյան էլ Մերկելն այցելել է սուպերմարկետ, գնումներ է կատարել: Bild պարբերականը նկատել է, որ խանութում նախկին կանցլերը թիկնապահի հետ է եղել, բայց սայլակը ինքն է քշել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում