ԳԳևորգ Թոսունյան

Քաջարանի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Քաջարանի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Դեկտեմբերի 4-ին ոստիկանության Կապանի բաժնի Քաջարանի բաժանմունքի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել: Ժամը 13:00-ի սահմաններում նրանք Քաջարանի Աբովյան փողոցից բերման են ենթարկել 31-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով կանեփանման զանգված՝ 6 գրամից ավելի քաշով: Ըստ բերման ենթարկված տղամարդու` հայտնաբերվածը մարիխուանա է:

Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում