ՄՄարիամ Մխիթարյան

Դիարբեքիրի հայ կաթոլիկ եկեղեցին վերանորոգել և հանձնել են տեղի համալսարանի տնօրինությանը

Դիարբեքիրի հայ կաթոլիկ եկեղեցին վերանորոգել և հանձնել են տեղի համալսարանի տնօրինությանը

Թուրքիայի պետությունը Դիարբեքիրի Սուրբ Հովսեփ հայ կաթոլիկ եկեղեցին վերանորոգելուց հետո 10 տարով հանձնել է Դիարբեքիրի «Դիջլե» համալսարանի տնօրինմանը՝ գրում է Ermenihaber-ը:

Եկեղեցին լրջորեն վնասվել էր 2015-ին թուրք ուժայինների ու «Քրդստանի բանվորական կուսակցություն» զինյալների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում:

Սուրի հայկական եկեղեցին վերանորոգվել էր նաև 2013 թ. և օգտագործվում էր որպես գորգերի արհեստանոց: Խոսակցություններ կային, որ այս վերանորոգումից հետո, որն իրականացրել է  Թուրքիայի hիմնադրամների գլխավոր վարչությունը, կառույցը կօգտագործվի որպես եկեղեցի, սակայն արդյունքում այլ որոշում է կայացվել:

Դիջլեի համալսարանը 10 տարի այն կօգտագործի կրթական և մշակութային նպատակներով: Միաժամանակ պահպանվել է հայ կաթոլիկ համայնքի՝ եկեղեցում պատարագներ անցկացնելու իրավունքը:

Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը վերանորոգումից հետո օրհնել է եկեղեցին ու երկարատև ընդմիջումից հետո այնտեղ անցկացրել առաջին պատարագը:

Արքեպիսկոպոսը գոհունակություն է հայտնել, որ 100 տարի անց համայնքին պատարագ կազմակերպելու իրավունք է ընձեռվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում