ՄՄարիամ Մխիթարյան

Ավստրիայի կանցլերի պաշտոնը կստանձնի երկրի ներքին գործերի նախարար Կարլ Նեխամերը

Ավստրիայի կանցլերի պաշտոնը կստանձնի երկրի ներքին գործերի նախարար Կարլ Նեխամերը

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարլ Նեխամերը ուրբաթ հայտնել է, որ Ավստրիայի իշխող Ժողովրդական կուսակցության նախագահությունը իրեն ընտրել է նոր նախագահ, և ինքը դարձել է Ավստրիայի կանցլերի պաշտոնի թեկնածու՝ հայտնում է ТАСС-ը:

Կարլ Նեխամերը հայտնել է երկրի կոալիցիոն կառավարությունում նախատեսվող վերադասավորումների մասին: Նրա խոսքով՝ Ավստրիայի ԱԳՆ-ն կրկին կգլխավորի Ալեքսանդր Շալենբերգը, որը մինչ այդ զբաղեցնում էր կանցլերի պաշտոնը:

Նեխամերը շնորհակալություն է հայտնել և՛ նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցին՝ կուսակցությունը ղեկավարելու հնարավորություն ընձեռելու համար, և՛ գործող կանցլեր Ալեքսանդր Շալենբերգին, որը Սեբաստիան Կուրցի հրաժարականից հետո Ավստրիայի համար բարդ իրավիճակում համաձայնեց  ստանձնել կառավարության ղեկավարի պարտականությունները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում